Մատչելիության հղումներ

Ռուսական օդուժի անսովոր ակտիվություն Եվրոպայի օդային տարածքում


Ռուսական օդուժի Սու-27 օդանավը թռիչքի ժամանակ, արխիվ

Ռուսական օդուժի Սու-27 օդանավը թռիչքի ժամանակ, արխիվ

ՆԱՏՕ-ն հայտնում է, որ ռուսական ռազմական օդանավերի անսովոր ակտիվություն է նկատել Եվրոպայի օդային տարածքում՝ շատ մոտ Եվրամիության սահմանին։

Ըստ Հյուսիսատլանտյան դաշինքի՝ օդանավերը նկատվել են Բալթիկ, Հյուսիսային, Սև ծովերի, նաև Ատլանտյան օվկիանոսի օդային տարածքներում հոկտեմբերի 28-ին և 29-ին։

Ընդհանուր առմամբ, այս տարի ՆԱՏՕ-ն իր վերահսկողության տակ գտնվող օդային տարածքին մոտ ռուսական ռազմական ինքնաթիռներ է ֆիքսել ավելի քան 100 անգամ՝ անցյալ տարվա համամետ երեք անգամ ավելի հաճախ։

Հյուսիսատլանտյան դաշինքը շեշտել է, որ այս ինքնաթիռները վտանգ են ներկայացնում մարդատար օդանավերի համար, քանի որ ռուսական զինված ուժերը հաճախ ազդանշաններ չեն տալիս թռիչքներից առաջ, ինչի պատճառով Եվրոպայի օդային տարածքում թռիչքներ կատարող օդանավերը կարող են և բախվել ռուսական ռազմական ինքնաթիռներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG