Մատչելիության հղումներ

logo-print

Գազի հարցով ռուս - ուկրաինական բանակցությունները շարունակվում են


Ուկրաինա - Ստորգետնյա գազապահեստարան Լվովում

Ուկրաինա - Ստորգետնյա գազապահեստարան Լվովում

Ռուսաստանն ու Ուկրաինան Բրյուսելում շարունակում են Եվրամիության միջնորդությամբ կազմակերպված բանակցությունները գազի հարցով։

Բանակցող կողմերը Ուկրաինայի և Ռուսաստանի էներգետիկայի նախարարներն են, քննարկումներին մասնակցում է նաև Եվրամիության էներգետիկայի հանձնաժողովի ղեկավարը։

Բանակցությունների արդյունքների վերաբերյալ երեկ երեկոյան նախատեսված ասուլիսը հետաձգվել է։

Ըստ Եվրամիության պաշտոնյայի՝ բանակցությունների հիմնական խնդիրը ռուսական գազի դիմաց Ուկրաինայի պարտքն է: Ուկրաինայի ռուսամետ իշխանությունների հեռանալուց հետո այժմ Ռուսաստանը պահանջում է գազի դիմաց վճարել ավելի մեծ գումար, իսկ գազի մատակարարումը վերսկսելուց առաջ Մոսկվան ակնկալում է, որ Կիևը պետք է նախօրոք վճարի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG