Մատչելիության հղումներ

Քոբանի են ժամանում Սիրիայի ընդդիմադիր զինյալներ


Սիրիա - Օդուժի կողմից ռմբակոծության հետևանքով պայթյուն Քոբանիում, 29-ը հոկտեմբերի, 2014թ․

Սիրիա - Օդուժի կողմից ռմբակոծության հետևանքով պայթյուն Քոբանիում, 29-ը հոկտեմբերի, 2014թ․

Ըստ հաղորդումների, Սիրիայի ընդդիմադիր զինյալների մի խումբ Թուրքիայից մտել է սիրիական Քոբանի քաղաք՝ օգնելու քուրդ զինյալներին կռվել «Իսլամական պետություն» խմբավորման դեմ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրաքից նույնպես զինյալ խմբեր են մեկնել Թուրքիա, ապա այնտեղից անցել Սիրիա՝ Քոբանիում կռվող քրդերին օգնելու նպատակով։

Քոբանիի ուղղությամբ «Իսլամական պետության» հարձակման հետևանքով 200 հազար մարդիկ հեռացել են տներից, ավելի քան 800 մարդ զոհվել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG