Մատչելիության հղումներ

Երևանը և Ամմանը՝ քույր քաղաքներ


Հորդանան - Մայրաքաղաք Ամմանի փողոցներից մեկը, արխիվ
Հորդանան - Մայրաքաղաք Ամմանի փողոցներից մեկը, արխիվ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում Հորդանան այցելած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ամմանի գործընկերոջ՝ քաղաքապետ Աքել Բիլթաջի հետ ստորագրել է Երևանն ու Ամմանը քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագիր:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ երկու երկրների նախագահների ներկայությամբ ստորագրված փաստաթղթով Հայաստանի և Հորդանանի մայրաքաղաքները պարտավորվել են փոխշահավետ գործակցություն ծավալել ու փորձի փոխանակում իրականացնել տեղական ինքնակառավարման, ներդրումների ներգրավման, կոշտ թափոնների կառավարման ու ջրամատակարարման և քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG