Մատչելիության հղումներ

logo-print

Ուկրաինայի արևելքում ընտրությունները ավելի կսրեն Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունները


Ռուսատանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Կրեմլը ճանաչելու է այդ ընտրությունները:

Ուկրաինայի արևելքում՝ Լուգանսկի և Դոնեցկի շրջաններում նշանակված ընտրությունները կարող են էլ ավելի սրել Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունները:

Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումից հետո անկախություն հռչակած Լուգանսկի և Դոնեցկի ռուսամետ անջատականները ծրագրել են նոյեմբերի 2-ին ընտրել շրջանների ղեկավարներին և ձևավորել առանձին խորհրդարան: Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի խոսքով՝ այդ «ընտրությունները» հակասում են սեպտեմբերին ձեռք բերված մինսկյան պայմանավորվածություններին:

Ռուսատանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Կրեմլը ճանաչելու է այդ ընտրությունները: Պաշտոնական Կիևը, մինչդեռ, Ռուսաստանի աջակցությունն Ուկրաինայի արևելքում ռուսամետ անջատականների ընտրություններին համարում է ապակառուցողական և սադրիչ քայլ:

Վաշինգտոնը նույնպես անօրինական է համարում անջատականների նախաձեռնությունը: Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին Օտտավայում ելույթ ունենալով՝ զգուշացրեց, որ այդ քվեարկությունը դիտվելու է որպես Ռուսաստանի և անջատականների ստանձնած պարտավորությունների բացահայտ կոպիտ խախտում:

Ռուսաստանում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Վիգաուդաս Ուշացկասն էլ այսօր հայտարարել է, որ Ռուսատանի կողմից այդ ընտրությունների ճանաչումը կարող է հանգեցնել Մոսկվայի նկատմամբ նոր պատժամիջոցների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG