Մատչելիության հղումներ

Մեկնարկել է «Կինոէքսպրես․ Հայաստան - Վրաստան» ծրագիրը


«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը, արխիվ:

«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը, արխիվ:

«Ոսկե Ծիրան» և Թբիլիսիում անցկացվող «Պրոմեթևս» միջազգային կինոփառատոնների, երկու երկրների մշակույթի նախարարությունների նախաձեռնությամբ մեկնարկած ծրագրի նպատակը Հայաստանի ու Վրաստանի մարզերում հայկական ու վրացական ֆիլմերը համատեղ ներկայացնելն է:

«Այս ծրագիրը իմ երազանքն է եղել։ Հիմնադիրը ես եմ, որովհետև Ջավախքում ֆեստիվալ անելը իմ երազանքն է եղել», - լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը: - «Մենք Ջավախքում արդեն 7 տարի անում էինք փառատոն, դա միայն մեր ուժերով, առանց վրացիների»:

Պայմանավորվելով «Պրոմեթևս» թբիլիսյան միջազգային կինոփառատոնի տնօրեին հետ, երկու երկրների մշակությի նախարարությունների աջակցությամբ ծրագիրը Երևանից ճանապարհ է ընկել դեպի Թբիլիսի՝ հանգրվանելով Գյումրիում, Վանաձորում, Ալավերդում, Ախալքալաք, Նինոծմինդա, Ախալցխա, Բորժոմի, այլ բնակավայրերում, որտեղ ցուցադրվել են վերջին տարիներին նկարահանված վեցական հայկական ու վրացական ֆիլմեր: Դեկտեմբերի 4-ին ծրագիրը կհասնի Թբիլիսի, որտեղ միջազգային կինոփառատոնի ընթացքում կցուցադրվի Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» ֆիլմը:

Ֆիլմերը մեծ հետաքրքրությամբ են ընդունվել ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում:

«Ազատության» խնդրանքին՝ համեմատական գնահատական տալ հայկական ու վրացական ժամանակակից ֆիլմերին, Հարություն Խաչատրյանն արձագանքեց, թե հարևան երկրում 2-5 մլն դոլար արժողությամբ ֆիլմեր են նկարահանվում, ինչի մասին Հայաստանում միայն երազել կարելի է․ - «5 տարի առաջ հայկական կինոն շատ ավելի լավ վիճակում էր, քան վրացականը: Բայց վերջին 5-7 տարիներին, քանի որ վրացիները ընդունեցին կինոյի մասին օրենք, մտան Եվրիմաժի մեջ, համագործակցեցին եվրոպական բոլոր կինոֆոնդերի հետ և այնպիսի մի առաջընթաց ունեցան, որ մենք բավականին հետ ենք մնացել»:

Նա շարունակեց․ - «Հայերի մոտ մի տարօրինակ դանդաղկոտություն կա․․․ Հիմա ժամանակը չի այդ դանդաղկոտության, հիմա պետք են արգեսիվ արվեստագետներ, որոնք մտնեն կինո․․․ Հիմա կինոռեժիսուրան դարձել է զինվորի աշխատանքի պես աշխատանք․ պետք է մարզված լինես, փորձված, կարողանաս պաշտպանել քո պրոեկտը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG