Մատչելիության հղումներ

Յացենյուկը հրաժարվեց Պորոշենկոյի կոալիցիոն համաձայնագրից


Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն և վարչապետ Արսենի Յացենյուկը Գերագույն ռադայի կողմից ԵՄ ասոցացման համաձայնագրի վավերացումից հետո, Կիև, 16-ը սեպտեմբերի, 2014թ․
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն և վարչապետ Արսենի Յացենյուկը Գերագույն ռադայի կողմից ԵՄ ասոցացման համաձայնագրի վավերացումից հետո, Կիև, 16-ը սեպտեմբերի, 2014թ․

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հրաժարվել է նախագահ Պետրո Պորոշենկոյի կոալիցիոն համաձայնագրից և հայտարարել, թե իր գլխավորած Ժողճակատը՝ որպես հոկտեմբերի 26-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների հաղթող, պատրաստել է կոալիցիոն համաձայնագրի սեփական տեքստը:

UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Յացենյուկը հայտնել է, որ իրենց պատրաստած համաձայնագրում ընդգրկված է 36 օրինագիծ, որոնք պետք է ընդունել մինչև տարեվերջ, և Եվրամիության հետ Ուկրաինայի ասոցացման համաձայնագրի իրականացման ուղղությամբ Կառավարության գործողությունների ծրագիրը:

«Մենք ավարտել ենք քվեների զուգահեռ հաշվարկը, և «Ժողովրդական ճակատ» քաղաքական կուսակցությունը պետք է սկսի կոալիցիայի ու նոր Կառավարության ձևավորման գործընթացը», - հայտարարել է Ուկրաինայի վարչապետը:

Ուկրաինայի Գերագույն ռադայի արտահերթ ընտրություններում քվեարկության ամփոփիչ արձանագրությունների 98․01 տոկոսի մշակման արդյունքներով՝ Յացենյուկի Ժողճակատը ստացել է ձայների 22․16, Պորոշենկոյի դաշինքը՝ 21․85 տոկոսը, և ակնկալվում էր, որ ամենաշատ ձայները հավաքած այդ երկու ուժերը կոալիցիա կկազմեն: Այդուհանդերձ, Յացենյուկը անհրաժեշտ է համարել կոալիցիայի ձևավորման բանակցություններին մասնակցելու հրավիրել նաև նոր խորհրդարանում մանդատներ ստացած նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի «Բատկիվշչինա», ինչպես նաև «Սամոպոմիչ» և Արմատական կուսակցություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG