Մատչելիության հղումներ

Դատախազությունը արձանագրել է չարաշահումներ ՀՔԾ պաշտոնյաների կողմից


Գլխավոր դատախազության շենքը Երևանում
Գլխավոր դատախազության շենքը Երևանում

Հայաստանի դատախազությունը հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության գործառույթի իրականացման արդյունքում Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քննվող գործերի նախաքննության ընթացքում արձանագրել է մի շարք չարաշահումներ:

Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազի որոշմամբ՝ Հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի, ինչպես նաև քննչական բաժնի պետ հանդիսացող նրա անմիջական վերադասի կողմից ավագ քննիչի վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, ասված է Դատախազության հաղորդագրությունում:

Քրեական գործն ուղարկվել է Կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայություն՝ նախաքննություն կատարելու համար:

Երկու օր առաջ, հիշեցնենք, Դատախազությունը հայտնեց, որ արձանագրել է չարաշահումներ Քննչական կոմիտեի մի շարք պաշտոնյաների կողմից, ինչի կապակցությամբ հարուցվել են քրեական գործեր և ուղարկվել ՀՔԾ՝ նախաքննություն կատարելու համար: ՀՔԾ-ն այսօր հայտնել է, որ այդ երկու գործերը վարույթ է ընդունել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG