Մատչելիության հղումներ

Հայաստանը բարելավել է դիրքերը գործարարության վարկանիշային համակարգում


ԱՄՆ - Համաշխարհային բանկի լոգոն Վաշինգտոնում ՀԲ կենտրոնակայանի մուտքին
ԱՄՆ - Համաշխարհային բանկի լոգոն Վաշինգտոնում ՀԲ կենտրոնակայանի մուտքին

Հայաստանը 1․3 նիշով բարելավել է դիրքերը գործարարության վարկանիշային համակարգում՝ 2014 թվականի 49-րդ վարկանիշային դիրքից տեղափոխվելով Doing Business 2015-ի (Գործարարություն 2015) 45-րդ վարկանիշային դիրք:

Համաշխարհային բանկի խմբի հաղորդագրության համաձայն՝ առաջընթացը գրանցվել է Հայաստանում բարեփոխման արդյունքում, երբ բիզնես սկսելը դյուրացվել է գրանցմանը հաջորդող ընթացակարգերի կատարելագործման միջոցով:

«Այնուամենայնիվ, լավագույն կատարողականով առանձնացած երկրից Հայաստանի արձանագրած հեռավորությունը՝ հետհաշվարկված դիրքը սահմանային միավորի առնչությամբ կազմում է 69.3 միավոր», - ասված է հաղորդագրությունում:

Համաշխարհային բանկի խմբի կողմից ներկայացված Doing Business 2015-ի «Արդյունավետությունից անդին» նոր զեկույցը փաստում է, որ Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տնտեսությունների 85 տոկոսի կողմից իրականացվել է նորմատիվ դաշտի առնվազն մեկ բարեփոխում՝ ուղղված 2013-14 թվականներին տնտեսավարման դյուրացմանը տեղական ձեռնարկատերերի համար: Այս տոկոսային ցուցանիշը ավելի բարձր է, քան մնացած տարածաշրջաններում:

Զեկույցը մատնանշում է, որ աշխարհով մեկ բիզնես դաշտի կարգավորման ոլորտում ամենամեծ դրական տեղաշարժը 2013-14 թվականներին կատարել է Տաջիկստանը: Այս երկրում բարելավվել է վարկային տեղեկատվության հասանելիությունը՝ կիրառելով վարկունակության գնահատում, բիզնես սկսելու գործընթացի արդիականացում, նվազ ծախսատար են դարձել շինարարական թույլտվությունները և ներդրվել է կորպորատիվ հարկերի վճարման էլեկտրոնային համակարգ:

Ադրբեջանը ևս տեղ է գտել ամենաշատ բարեփոխումներ կատարած երկրների լավագույն տասնյակում՝ բիզնես սկսելու, գույք գրանցելու ու հարկերի վճարման ոլորտներում կատարած բարեփոխումների շնորհիվ, ասված է հաղորդագրությունում :

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG