Մատչելիության հղումներ

logo-print

ԱՄՆ-ը ուժեղացնում է վերահսկողությունը պետական հաստատություններում


ԱՄՆ-ի ազգային անվտանգության նախարար Ջեյ Ջոնսոն, արխիվ

ԱՄՆ-ի ազգային անվտանգության նախարար Ջեյ Ջոնսոն, արխիվ

Վերջին շրջանում շատ են «Իսլամական պետության» և «Ալ-Ղաիդա»-ի համախոհների կողմից հնչող սպառնալիքները, հետևաբար՝ Միացյալ Նահանգներն ուժեղացնում է վերահսկողությունը պետական հաստատություններում հնարավոր ահաբեկչական հարձակումներից խուսափելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի ազգային անվտանգության նախարար Ջեյ Ջոնսոնը՝ չմանրամասներով, թե ինչպիսի միջոցառումների մասին է խոսքը և թե ստույգ որ հաստատությունների նկատմամբ կուժեղացվի վերահսկողությունը։

Ջոնսոնը հիշեցրել է անցյալ շաբաթ Կանադայի խորհրդարանում հնչած կրակոցներն ու ընդգծել, որ հեղինակները «Իսլամական պետության» համախոհներն էին։

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկացի մի անանուն պաշտոնյա ասել է, որ սպասվող ահաբեկչության մասին տեղեկություններ չունեն, սակայն շատ են ծայրահեղականների կողմից հնչող սպառնալիքները։

Նշենք, որ մեկ շաբաթ առաջ Կանադայի խորհրդարանում հնչած կրակոցներից հետո երկրի վարչապետ Սթիվեն Հարփերը գտնվում է շուրջօրյա հսկողության տակ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG