Մատչելիության հղումներ

NASA-ի հրթիռը և տիեզերանավը արձակումից վայրկյաններ անց պայթել են


ԱՄՆ - Հրթիռի և տիեզերանավի պայթյունը, Ուոլոփս կղզի, Վիրջինիա, 28-ը հոկտեմբերի, 2014թ․
ԱՄՆ - Հրթիռի և տիեզերանավի պայթյունը, Ուոլոփս կղզի, Վիրջինիա, 28-ը հոկտեմբերի, 2014թ․

Միացյալ Նահանգների տիեզերական հետազոտությունների գործակալության՝ NASA-ի հրթիռը և դրանով Միջազգային տիեզերական կայան տեղափոխվող տիեզերանավը երեքշաբթի երեկոյան արևելյան Վիրջինիա նահանգի Ուոլոփս կղզուց արձակվելուց վեց վայրկյան անց պայթել են:

CNN-ի փոխանցմամբ, Antares հրթիռը և մոտ հինգ հազար տոննա բեռով Cygnus տիեզերանավը պայթյունի հետևանքով Ատլանտյան օվկիանոսի՝ Վիրջինիայի ափամերձ գոտում բռնկվել են և ուժգին դղրդյուն առաջացրել, ապա վայր են ընկել դրանց բեկորները:

Պատահարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:

Հրթիռը և տիեզերանավը միասին գնահատվում են 200 միլիոն դոլարից ավելի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG