Մատչելիության հղումներ

«Փաստաբանը» բանտարկյալին ազատելու պատրվակով նրա մորից գումար է հափշտակել


Երևանի քննչական վարչության Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել մի քաղաքացու՝ ազատազրկման վայրում գտնվող անձին ազատելու պատրվակով նրա մորից խարդախությամբ գումար հափշտակելու համար, փոխանցում է Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն` քաղաքացի Ա․ Մանուկյանը, չունենալով փաստաբանի արտոնագիր, քաղաքացուհուն ներկայացել է որպես փաստաբան և «Սևան» քրեակատարողական հիմնարկում ազատազրկման մեջ գտնվող նրա որդուն ազատելու պատրվակով, նրա վստահությունը չարաշահելով, 2014 թվականի փետրվար-ապրիլ ամիսներին վերցրել է ընդհանուր առմամբ 6 հազար 700 դոլարին համարժեք դրամ (մոտ 2 միլիոն 750 հազար դրամ), սակայն որևէ իրավաբանական ծառայություն չի մատուցել: Նշված գումարից 1500 դոլարը նա վերադարձրել է տիկնոջը, իսկ գումարի մյուս մասը` 5 հազար 200 դոլարին համարժեք գումարը՝ հափշտակել, ասված է հաղորդագրությունում։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ խոշոր չափերով խարդախություն, որի համար նախատեսված է երկուսից մինչև վեց տարվա ազատազրկում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG