Մատչելիության հղումներ

logo-print

Քննչական կոմիտեն իր պաշտոնյաների գործերով անաչառություն է ակնկալում


Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Հայաստանի քննչական կոմիտեն պարզաբանում է՝ Քննչական կոմիտեի բաժիններում Դատախազության արձանագրած չարաշահումների հետևանքով հարուցված քրեական գործերի հիմքում դրված են առանձին դատավարական ժամկետների բացթողման (անձի ձերբակալման մասին դատախազին մի քանի ժամ ուշացումով իրազեկում, նախաքննության ժամկետի երկարացում), նախաքննության ժամկետը դատախազի կողմից չերկարացվելու պարագայում գործը մեղադրական եզրակացությամբ քննիչի կողմից դատախազին ուղարկելու հանգամանքները։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 27-ին Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Քննչական կոմիտեի Երևանի Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների բաժիններում արձանագրել է մի շարք չարաշահումներ: Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր, որոնց նախաքննությունն իրականացնում է Հատուկ քննչական ծառայությունը:

Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, իր հաղորդագրությունում ձեռնպահ մնալով կոնկրետ քրեական գործերի հիմք հանդիսացած փաստական հանգամանքները ներկայացնելուց, քանի որ քրեական գործերով ներկայումս ընթանում է նախաքննություն, փոխանցում է․ - «Քննչական կոմիտեն ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները՝ կոմիտեի վարույթում գտնվող քրեական գործերով քրեադատավարական նորմերի պահպանման, նախաքննության որակը բարձրացնելու ուղղությամբ և կարևորում խախտում թույլ տված անձի պատասխանատվության անխուսափելիությունը։ Լիահույս ենք, որ քրեական գործերով կապահովվի քննության լրիվությունը, օբյեկտիվությունն ու բազմակողմանիությունը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG