Մատչելիության հղումներ

Ռուսաստանը ներկայացրեց ֆուտբոլի 2018-ի աշխարհի առաջնության լոգոն


Ռուսաստան - Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության տարբերանշանի պրոյեկցիան Մեծ թատրոնի շենքին, Մոսկվա, 28-ը հոկտեմբերի, 2014թ․

Ռուսաստան - Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության տարբերանշանի պրոյեկցիան Մեծ թատրոնի շենքին, Մոսկվա, 28-ը հոկտեմբերի, 2014թ․

Ռուսաստանում պաշտոնապես ներկայացվեց 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության տարբերանշանը:

ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը և Իտալիայի ազգային հավաքականի նախկին ավագ Ֆաբիո Կանավարոն ռուսական Առաջին ալիքի «Երեկոյան Ուրգանտ» հաղորդման ժամանակ մեկնաբանեցին տարբերանշանը: Բլատերն ասաց, որ այն իրեն դուր է եկել: «Տարբերանշանը ցույց է տալիս Ռուսաստանի սիրտն ու արտացոլում երկրի ոգին», - հայտարարեց նա:

Բլատերը Ռուսաստան է ժամանել ծանոթանալու աշխարհի առաջնության նախապատրաստման աշխատանքներին, նրան ուղեկցել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

Թվիթերի իր էջում ռուսաստանյան մարզադաշտեր շրջայցի մասին Բլատերը գրել է. - «Տպավորված եմ 2018-ի աշխարհի առաջնության նախապատրաստական աշխատանքներով: Հատկապես հիացած եմ «Լուժնիկի» մարզադաշտի նոր հավելումներով: Այն կընդունի առաջնության բացման և եզրափակիչ հանդիպումները»:

Անի Մեջլումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG