Մատչելիության հղումներ

Օդի ջերմաստիճանը այսօրվանից կբարձրանա


Մինչև հոկտեմբերի 31-ը Հայաստանի հատկապես արևելյան շրջաններում, նոյեմբերի 1-ին՝ արևմտյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, մյուս շրջաններում կդիտվի փոփոխական ամպամածություն, առանձին հատվածներում կա թույլ տեղումների հավանականություն:

Օդի ջերմաստիճանը այսօրվանից կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևանում մինչև հոկտեմբերի 31-ը սպասվում է փոփոխական ամպամածություն, կա թույլ անձրևի հավանականություն, նոյեմբերի 1-ին սպասվում է անձրև:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է նաև, որ բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, բայց խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Տրանսպորտի և կապի նախարարությունը, իր հերթին, տեղեկացնում է, որ այսօր ժամը 9։30-ի դրությամբ Հայաստանում առանց տեղումների եղանակ էր, Սյունիքի մարզում մառախուղ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG