Մատչելիության հղումներ

Իրանի փոխարտգործնախարար. Բոլոր պատժամիջոցները պետք է չեղյալ հայտարարվեն


Իրանի դեմ ավելի վաղ սահմանված բոլոր պատժամիջոցներն անխտիր, առանց բացառության և միաժամանակ պետք է չեղյալ հայտարարվեն։ Այս մասին, ըստ իրանական «Իրնա» գործակալության, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ Ռավանչին։

Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան ասել է՝ եթե Արևմուտքը ցանկանում է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունները հաջողությամբ ավարտել, ապա ժամանակն է, որ պատասխանատու որոշում կայացնի։

«Արևմուտքի երկրները կարծես թե շահագրգռված են, որ իրանական միջուկային ծրագիրը շուտափույթ կարգավորվի, սակայն դեռ կան մարդիկ, ովքեր նախկինի նման ցանկանում են ձախողել բանակցային գործընթացը»,- ասել է պաշտոնյան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG