Մատչելիության հղումներ

Ոստիկանության մայորը մեղադրվում է շորթելու մեջ


Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով ոստիկանության նախկին աշխատակից, ոստիկանության մայորին մեղադրանք է առաջադրվել շորթման համար, նա կալանավորվել է:

Հատուկ քննչական ծառայության հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է․ - «Վարդան Ղ․-ն 2013 թվականի օգոստոսին, հյուրանոցային համալիրի վարձակալից գումար շորթելու դիտավորությամբ, իր մտերիմ Հովհաննես Ե․-ին հանձնարարել է տեսանյութեր նկարահանել այդ համալիրի մոտ պարբերաբար մարմնավաճառությամբ զբաղվող կանանց վերաբերյալ։ Տեսանյութերը պատրաստելուց հետո, ոստիկանության նախկին աշխատակցի ցուցումով Հովհաննես Ե․-ն և իրենց ընկեր Արթուր Մ․-ն նույն ամսին տարբեր սրճարաններում հանդիպումներ են ունեցել հյուրանոցային համալիրի վարձակալի հետ ու նրանից պահանջել խոշոր չափերով գումար` սպառնալով հակառակ դեպքում համացանցում հրապարակել վերջինիս իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս հասցնող տեղեկություններ։ Հովհաննես Ե․-ն բանկային փոխանցումների միջոցով ստացել է ընդհանուր առմամբ 500 հազար դրամ»։

Ոստիկանության մայորին մեղարանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3.1 կետերով՝ շորթումը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG