Մատչելիության հղումներ

Այսօր Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանը, մի շարք բարձրաստիճան զինվորականներ այցելել են «Եռաբլուր» պանթեոն։

«Վաղ առավոտից «Եռաբլուր» զինվորական պանեթոնը մարդաշատ էր: Բազմաթիվ մարդիկ եկել էին հարգանքի տուրքը մատուցելու աննախադեպ ոճրագործության զոհ դարձած ականավոր ռազմական ու քաղաքական գործիչ սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին, ինչպես նաև ևս մեկ անգամ ոգեկոչելու այն հայորդիների հիշատակը, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հանուն Հայաստանի և Արցախի անկախության ու ազատության», - ասված է ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրությունում։

Ներկաները ծաղիկներ և ծաղկեպսակներ են դրել վարչապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, Անհայտ կորածների հիշատակը հավերժացնող և «Բերդապար» հուշակոթողներին:

«1999 թվականի հոկտեմբերի քսանյոթի ոճրագործությունից անցել է 15 տարի: Ինչ խոսք, դեռ երկար տարիներ մարդկանց հիշողության մեջ կմնան հոկտեմբերյան դաժան իրադարձությունները: Անմահ է ոճրագործության զոհերի հիշատակը, անմահ է նրանց հայրենանվեր գործը», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG