Մատչելիության հղումներ

logo-print

Հայ-ռուսական քաղաքական խորհրդակցություններ ՀՀ ԱԳՆ-ում


Այսօր Երևանում Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել տեղեկատվական ոլորտի խնդիրների շուրջ խորհրդատվություններ, որոնք հայկական կողմից վարել է ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը, իսկ ռուսաստանյան կողմից՝ ՌԴ ԱԳՆ Մամուլի և տեղեկատվության դեպարտամենտի տնօրեն, ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:

«Խորհրդատվություններին հանգամանալից քննարկում ծավալվեց տեղեկատվական բնագավառում երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների գործունեության շուրջ։ Կողմերը անդրադարձան ԱԳՆ-երի տեղեկատվական ստորաբաժանումների աշխատանքներին առնչվող հարցերի, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման և սոցիալական ցանցերում տեղեկատվության տարածման փորձի վերաբերյալ»,- հայտնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության վարչությունը։

Խորհրդակցությունների օրակարգում էին նաև տեղեկատվական դաշտում խտրականության և այլատյացության քարոզչության պայքարին առնչվող հարցերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG