Մատչելիության հղումներ

logo-print

ԼՂ արտգործնախարարն աշխատանքային այցով Կանադայում է


Կանադա - Կարեն Միրզոյանի ելույթը «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարեկան գալա երեկոյին, 26-ը հոկտեմբերի, 2014 թվական

Կանադա - Կարեն Միրզոյանի ելույթը «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարեկան գալա երեկոյին, 26-ը հոկտեմբերի, 2014 թվական

Աշխատանքային այցով Կանադայում է գտնվում Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը։

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Միրզոյանի այցը սկսվել է Տորոնտո քաղաքից, որտեղ նա այցելել է հայ առաքելական, կաթողիկե և բողոքական եկեղեցիները, համայնքային մի շարք կառույցներ, դպրոցներ։

Միրզոյանը, կիրակի օրը ելույթ ունենալով «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարեկան գալա երեկոյի ընթացքում, ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի ներկայիս վիճակը և ձեռքբերումները, երկրի զարգացմանն ուղղված ծրագրերն ու անելիքները։ Արտգործնախարարն անդրադարձել է նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկայիս վիճակին։

Խոսելով Լեռնային Ղարաբաղում «Հայաստան» հիմնադրամի գործունեությունից՝ արտգործնախարարը դրական է գնահատել այն, ընդգծելով, որ դրա շնորհիվ լուծվել են ենթակառուցվածքային բազմաթիվ հարցեր, կառուցվել դպրոցներ, մանկապարտեզներ ու համայնքային կենտրոններ։

Կանադա այցի շրջանակներում Կարեն Միրզոյանը մի շարք հանդիպումներ կունենա նաև Օտտավա և Մոնրեալ քաղաքներում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG