Մատչելիության հղումներ

Նախագահը շնորհավորել է Վեհափառին գահակալության 15-ամյակի առթիվ


Նախագահ Սերժ Սարգսյան և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյան և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդին՝ գահակալության 15-րդ տարեդարձի կապակցությամբ:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ուղերձում, մասնավորապես, ասված է. - «Արդեն մեկուկես տասնամյակ իմաստուն և արգասաբեր գործունեությամբ առաջնորդում եք Ձեր հոգևոր հոտը՝ քարոզելով խաղաղություն և մարդասիրություն, սերմանելով բարու և գեղեցիկի հունդեր մեր ժողովրդի սերտում և հոգում: Խորապես հարգելով բոլոր անհատների և հանրույթների խղճի ազատությունը՝ մենք ընդգծում ենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու առանձնահատուկ դերակատարությունը մեր ժողովրդի ինքնության ձևավորման և պահպանման, նրա մշակութային զարգացման գործում: Դա իրողություն և ճշմարտություն է, որ վերահաստատվել է դարեր շարունակ, այդ թվում նաև ամենաբարդ իրավիճակներում»:

«Կրկին շնորհավորելով հոբելյանական տարեդարձի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և անսպառ եռանդ՝ անսասան պահելու Գրիգոր Լուսավորչի աստվածաշնորհ աթոռը և շարունակելու Ձեր վեհ առաքելությունը», - ասված է նախագահի շնորհավորական ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG