Մատչելիության հղումներ

Զինված ավազակային հարձակում Դավիթաշենում


Երեկ երեկոյան ոստիկանության բաժնում ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի 3-րդ թաղամասում զինված հարձակում է տեղի ունեցել։

Դեպքի վայրում օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ հոկտեմբերի 26-ին ժամը 21-ի սահմաններում երկու անհայտ անձինք մուտք են գործել Դավթաշենի 3-րդ թաղամասի տներից մեկը և զենքի սպառնալիքի տակ՝ կպչուն ժապավենով կապել տան բնակիչների՝ Ս. Ղազարյանի և նրա ամուսնու՝ Վ. Դուրեյանի ձեռքերը և պահանջել գումար։

Արդյունքում՝ տնից հափշտակել են 2 հազար 470 եվրո, 1005 դոլար, 100 հազար դրամ (մոտ 250 դոլար), ոսկյա զարդեր և երեք բջջային հեռախոս։

Հայաստանի քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ավազակության և ապօրինի զենքի հոդվածներով՝ Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG