Մատչելիության հղումներ

Ուորլիք․ «Հուսով եմ՝ բանակցությունները կմոտեցնեն մեզ խաղաղ կարգավորմանը»


Ջեյմս Ուորլիք, արխիվ

Ջեյմս Ուորլիք, արխիվ

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը իր Թվիթերի էջում հույս է հայտնել, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ֆրանսիայի նախագահների այսօր Փարիզում կայանալիք հանդիպումը դրական ազդեցություն կունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում կողմերի դիրքորոշումների վրա:

«Ես արդեն Փարիզում եմ, որտեղ նախագահ Օլանդը կհյուրընկալի նախագահներ Սարգսյանի և Ալիևի բանակցությունները: Հուսով եմ, որ դրանք կմոտեցնեն մեզ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը», - գրել է Ուորլիքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG