Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են


Ավտոմայրուղի Հայաստանում, արխիվ

Ավտոմայրուղի Հայաստանում, արխիվ

Այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ միաժամանակ վարորդներին խորհուրդ տալով երթևեկել ձմեռային անվադողերով:

Տրանսպորտի և կապի նախարարությունը, իր հերթին, տեղեկացնում է, որ ժամը 10-ի դրությամբ Սիսիանի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղում էր թույլ ձյուն, Ճամբարակում՝ ձնախառն անձրև, Ճամբարակ - Դրախտիկ ճանապարհահատվածում մերկասառույց էր, Տավուշի և Սյունիքի տարածաշրջաններում՝ մառախուղ: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը, վկայակոչելով Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվությունը, հայտնում է, որ ժամը 7-ից մինչև 19-ի Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG