Մատչելիության հղումներ

Եգիպտոսում 23 ակտիվիստ ազատազրկման դատապարտվեց


Եգիպտոս - Ոստիկանը ձերբակալում է ուսանողների բողոքի ակցիայի մասնակցին, Կահիրե, դեկտեմբեր, 2013թ․
Եգիպտոս - Ոստիկանը ձերբակալում է ուսանողների բողոքի ակցիայի մասնակցին, Կահիրե, դեկտեմբեր, 2013թ․

Եգիպտոսի դատարանը երեքական տարվա ազատազրկման է դատապարտել ժողովրդավարության համար պայքարող 23 ակտիվիստի, այդ թվում հեղինակավոր իրավապաշտպանների՝ չարտոնված բողոքի ակցիաներ կազմակերպելու համար։ Դատապարտվածները պետք է վճարեն նաև մոտ 1400 դոլար տուգանք։

Ակտիվիստները մասնակցել են հունիսի 21-ին Եգիպտոսի նախագահի նստավայրի մոտ տեղի ունեցած ցույցին՝ բողոքելով օրենքի դեմ, որը սահմանափակում է փողոցային բողոքի ակցիաներ անցկացնելու իրավունքը։

Օրենքը պահանջում է, որ նախատեսվող ակցիայի մասին կազմակերպիչները երեք օր առաջ տեղյակ պահեն ոստիկանությանը։ Իշխանությունները վստահեցնում են, որ օրենքն ուղղված է բռնությամբ ուղղորդվող հավաքները սանձելուն, սակայն քննադատների համոզմամբ՝ օրենքի նպատակը քաղաքական այլախոհությունը ճնշելն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG