Մատչելիության հղումներ

Մահացել է Cream ռոք խմբի բաս կիթառահար Ջեք Բրյուսը


Երեկ 71 տարեկանում մահացել է 1960-ական թվականների Cream առասպելական ռոք խմբի բաս կիթառահար Ջեք Բրյուսը։ Հաղորդվում է, որ ավելի քան տասը տարի առաջ նրա մոտ լյարդի քաղցկեղ էին հայտնաբերել։

«Երաժշտական աշխարհն ավելի աղքատ կլինի առանց Ջեքի, բայց նրա երաժշտությունը հավերժ կմնա մեր սրտերում», - ասվում է Բրյուսի ընտանիքի տարածած պաշտոնական հաղորդագրությունում։

Ջեք Բրյուսը, կիթառահար Էրիք Քլեփթոնը և հարվածող Ջինջեր Բեյքերը 1966 թվականին էին կազմել Cream-ը, որը համարվել է բրիտանական և համաշխարհային «պսիխոդելիկ ռոքի» ամենաառաջին և ամենաազդեցիկ խմբերից մեկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG