Մատչելիության հղումներ

Կոալիցիոն զորքերը Աֆղանստանին են հանձնել իրենց ռազմակայանը


Հելմանդի շրջանը Աֆղանստանի բանակի և թալիբ ապստամբների միջև բախումից հետո, 29-ը հունիսի, 2014թ.
Հելմանդի շրջանը Աֆղանստանի բանակի և թալիբ ապստամբների միջև բախումից հետո, 29-ը հունիսի, 2014թ.

Ամերիկացի և բրիտանացի զինծառայողներն այսօր պաշտոնապես Աֆղանստանի բանակի հսկողությանն են փոխանցել իրենց ռազմակայանը, որը տեղակայված է Հելմանդի շրջանում։

Կոալիցիոն զորքերի առաքելությունն ավարտվելու է տարեվերջին։ Այս տարվա սեպտեմբերին կնքված անվտանգության երկկողմ պայմանագրով՝ Աֆղանստանում 2014 թվականից հետո կմնա մոտ տասը հազար ամերիկացի զինծառայող։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG