Մատչելիության հղումներ

Այսօր Ուկրաինայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են։ Նախագահ Պետրո Պորոշենկոն այսօրվա ընտրությունները «պատմական» է անվանել։ Նախօրեին դիմելով հայրենակիցներին՝ Պորոշենկոն ասել է, որ «Գերագույն ռադայի ընտրություններով ավարտվում է իշխանափոխության գործընթացը, որը սկսվել է այս տարվա փետրվարին՝ ռուսամետ նախագահ Վիկտոր Յանուկովիչին գահընկեց անելով»։

«Ուկրաինացիները պարտավոր են ընտրել բարեփոխված խորհրդարան, որտեղ ներկայացված չեն լինի կաշառված մարդիկ, որը կլինի ուկրաինամետ, եվրոպամետ, այլ ոչ թե սովետամետ», - ասել է Պորոշենկոն։

Ուկրաինայի այսօրվա քվեարկությանը մասնակցում է մոտ 36.5 միլիոն ընտրող։ Ռուս անջատականների հսկողության տակ գտնվող Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում քվեարկելու հնարավորությունից զրկված է մոտ 4 միլիոն ընտրող։

Ենթադրվում է, որ «Պետրո Պորոշենկոյի դաշինք» միավորումը Ռադայում կստանա տեղերի մոտ 30 տոկոսը և կառավարություն ձևավորելու համար ստիպված կլինի կոալիցիա կազմել ազգայնական այլ ուժերի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG