Մատչելիության հղումներ

Ուրուգվայում նախագահ և խորհրդարան են ընտրում


Այսօր Ուրուգվայում տեղի կունենան նախագահական և խորհրդարանական ընտրություններ։

Նախագահի պաշտոնը ստանձնելու համար մրցակցությունը հիմնականում ընթանում է երկու թեկնածուների միջև՝ իշխող «Լայն ճակատ» կուսակցությունից առաջադրված, Ուրուգվայի նախկին նախագահ Տաբարե Վասկեսի և աջակողմյան «Ազգային կուսակցության» թեկնածու Լուիս Լակայե Պոուի։ Վերջինս 1990-1995 թվականներին Ուրուգվայի նախագահ Լուիս Ալբերտո Լակայե դե Էրերայի որդին է։

Գործող նախագահ Խոսե Մուխիկան սենատորի թեկնածու է և, ամենայն հավանականությամբ, կընտրվի այդ պաշտոնում։

Հավանական է նաև, որ խորհրդարանում 4 կամ 5 հայ պատգամավորներ հայտնվեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG