Մատչելիության հղումներ

logo-print

Իրանում կնոջը կախաղան են հանել իրեն բռնաբարել փորձող գործակալին սպանելու համար


Ռեյհանե Ջաբարի, արխիվ

Ռեյհանե Ջաբարի, արխիվ

Իրանում կախաղան են հանել մի կնոջ` 26-ամյա Ռեյհանե Ջաբարիին, ով մահվան է դատապարտվել անվտանգության ծառայության գործակալին սպանելու համար։

Կինը մշտապես հերքել է միտումնավոր սպանության մեղադրանքը։

Նրա փաստաբանների փոխանցմամբ՝ 2007 թվականին անվտանգության ծառայության գործակալ Մորթեզա Սարբանդին փորձել է բռնաբարել Ջաբարիին, ով ինքնապաշտպանության է դիմել և հարկադրված սպանել է նրան։

ՄԱԿ-ի տվյալներով, Իրանում միայն այս տարվա ընթացքում ի կատար է ածվել ավելի քան 250 մահվան դատավճիռ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG