Մատչելիության հղումներ

Երևանը դատապարտում է Օտտավայի ահաբեկչությունը


Հայաստանի ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայան

Հայաստանի ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայան

Պաշտոնական Երևանը դատապարտում է չորեքշաբթի օրը Կանադայի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունը։

«Դատապարտում ենք Օտտավայում հոկտեմբերի 22-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները, որոնց թիրախը դարձավ նաև Կանադայի խորհրդարանը», - երեկ հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը։

«Համոզված ենք, որ նման գործողություններն ի վիճակի չեն սասանելու միջազգային հանրության վճռականությունն ահաբեկչության դեմ մղվող պայքարում», - շեշտել է Բալայանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG