Մատչելիության հղումներ

Լեյլա Յունուսի կալանքի ժամկետը երկարաձգվեց


Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուս

Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուս

Բաքվի Նասիմի շրջանի դատարանը մինչև 2015 թվականի փետրվարի 28-ը երկարաձգել է իրավապաշտպան Լեյլա Յունուսի նախնական կալանքի ժամկետը։

57-ամյա Լեյլա Յունուսը և նրա ամուսինը` 59-ամյա Արիֆ Յունուսը ձերբակալվել են այս տարվա ամռանը։ Նրանք մեղադրվում են Հայաստանի օգտին լրտեսելու, ապօրինի բիզնեսով զբաղվելու և ֆինանսական մեքենայություններ կատարելու մեջ։

Իլհամ Ալիևի վարչակարգը խիստ քննադատող ամուսինները հերքում են բոլոր մեղադրանքները և պնդում են, որ շինծու մեղադրանքների հիմքում միայն քաղաքական դրդապատճառներ են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG