Մատչելիության հղումներ

32-ամյա տղամարդը Նյու Յորքում երկու ոստիկանի է կացնահարել


Նյու Յորքի Քուինս փողոցում երկու ոստիկան է վիրավորվել, երբ լուսանկարահանվելիս նրանց վրա է հարձակվել մի անձ՝ ոստիկաններից մեկին կացնով վիրավորելով աջ ձեռքի, մյուսին՝ գլխի հատվածներում:

Reuters լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ծառայություն իրականացնող մյուս երկու ոստիկանները կրակ են բացել կացնահարողի ուղղությամբ, ով տեղում մահացել է: Fox News-ի փոխանցմամբ, նրա ինքնությունը արդեն պարզվել է՝ 32-ամյա Զեյլ Թոմփսոնը Քուինսից:

Կրակոցների հետևանքով վիրավորվել է անցորդներից 29-ամյա մի կին, ով վիրահատվել է:

Վիրավոր ոստիկաններից մեկի վիճակը գնահատվում է ծայրաստիճան ծանր, սակայն կայուն, մյուսինը՝ կայուն: Գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Նյու-Յորքի ոստիկանության մամլո խոսնակը:

Ոստիկանությունը հրաժարվում է մեկնաբանել մամուլի այն հրապարակումները, որոնք հարձակումը կապում են «ահաբեկչության» հետ, ինչպես նաև պնդումներն այն մասին, որ ոստիկաններին պատրաստության բարձր մակարդակի անցնելու ներքին հրահանգ է իջեցվել՝ կապված Կանադայում օրերս տեղի ունեցած հարձակումների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG