Մատչելիության հղումներ

Սերբիայի և Ալբանիայի ֆուտբոլի հավաքականները 3-ական միավոր կորցրեցին


Անկարգությունները Սերբիա-Ալբանիա ֆուտբոլային խաղի ժամանակ, Բելգրադ, 14-ը հոկտեմբերի,
Անկարգությունները Սերբիա-Ալբանիա ֆուտբոլային խաղի ժամանակ, Բելգրադ, 14-ը հոկտեմբերի,

Այսօր ՈւԵՖԱ-ի վերահսկողական, էթիկայի և կարգապահական մարմնի որոշմամբ Սերբիա - Ալբանիա խաղում Ալբանիայի ֆուտբոլի հավաքականին 0:3 հաշվով տեխնիկական պարտություն է գրանցվել:

Հիշեցնենք՝ Եվրո-2016-ի ընտրական փուլի Սերբիա - Ալբանիա խաղը հոկտեմբերի 14-ին անավարտ էր մնացել մարզադաշտում սկսված անկարգությունների պատճառով, երբ անօդաչու թռչող սարքը Ալբանիայի դրոշը պտտեցրել էր խաղադաշտի վրայով:

ՈւԵՖԱ-ի հաղորդմամբ՝ Սերբիայի հավաքականն էլ իր հերթին կզրկվի երեք միավորից, բացի այդ՝ իր հարկի տակ առաջիկա երկու խաղերը կանցկացնի առանց հանդիսականների:

Հավաքականներից յուրաքանչյուրը կտուգանվի 100 հազար եվրոյով:

Սերբիայի և Ալբանիայի հավաքականները Հայաստանի հետ ընդգրկված են Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլի նույն՝ I խմբում: Չնայած այս պարտությանը՝ Ալբանիայի հավաքականը կշարունակի 4 միավորով մրցաշարային աղյուսակի առաջին երկու տեղերը կիսել Դանիայի հետ, իսկ Սերբիայի հավաքականը 3 միավոր կորցնելուց հետո կեզրափակի այն՝ -2 միավորով: Արդյունքում, Հայաստանի հավաքականը 1 միավորով վերջին՝ 5-րդ հորիզոնականից մեկ տողով կբարձրանա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG