Մատչելիության հղումներ

Եվրահանձնաժողովը Մեծ Բրիտանիայից և Նիդերլանդներից լրացուցիչ գումարներ է պահանջում


Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոն (ձախից) և Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտտե, արխիվ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոն (ձախից) և Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտտե, արխիվ

Եվրոպական հանձնաժողովը Մեծ Բրիտանիայից պահանջում է Եվրամիությանը վճարել լրացուցիչ շուրջ 2.1 միլիարդ եվրո։ Այս պահանջի հիմքում ընկած է Եվրամիության անդամ երկրների տնտեսության զարգացման վերաբերյալ հետազոտությունը։

Նույն կերպ Եվրամիությանը պետք է վճարի նաև Նիդերլանդները՝ 642 միլիոն եվրո, այն դեպքում, երբ Գերմանիան ու Ֆրանսիան Եվրամիությունից պետք է գումարներ ստանան՝ այդ երկրներում տնտեսության զարգացումը արդյունավետ չէ։

Մեծ Բրիտանիան և Նիդերլանդները լրացուցիչ գումարները պետք է վճարեն մինչև դեկտեմբերի 1-ը։

Մեծ Բրիտանիայի վարչապետը հանդիպել է նիդերլանդացի գործընկերոջը՝ քննարկելու Բրյուսելի պահանջը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG