Մատչելիության հղումներ

Գլենդեյլում երկու հայ է ձերբակալվել անձնական տվյալներ գողանալու կասկածանքով


ԱՄՆ-ի Գլենդեյլ քաղաքում անձնական տվյալներ գողանալու կասկածանքով չորեքշաբթի օրը ձերբակալվել են երկու հայեր:

Glendale News Press-ի փոխանցմամբ՝ ոստիկանական պարեկային ծառայությունը առավոտյան ժամը 10:30-ի սահմաններում նկատել է, թե ինչպես է բենզալցակայանում մի տղամարդ՝ 53-ամյա Հովիկ Մուրադյանը ինչ-որ իր փոխանցում մեկ այլ անձի՝ 31-ամյա Արման Սարգսյանին, ով լցակայան էր եկել 2014 թվականի արտադրության «Պորշե» մակնիշի մեքենայով: Ոստիկանները մոտեցել են տղամարդկանց և պարզել, որ Մուրադյանը Սարգսյանին է փոխանցել մի պայուսակ, որում ավելի ուշ 7 հազար 100 դոլար և բանկոմատի 40 չեք են հայտնաբերել: Կասկածյալների մեքենաներում հայտնաբերվել են նաև իրենց անուններով կեղծ կրեդիտ քարտեր, որոնք կապված են եղել այլ անձանց հաշվեհամարների հետ:

Մուրադյանը և Սարգսյանը ձերբակալվել են՝ անձնական տվյալներ գողանալու, խարդախության և գողացված սեփականությունը ստանալու կասկածանքով, սակայն ազատ են արձակվել յուրաքանչյուրը 50 հազար դոլար գրավ վճարելուց հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG