Մատչելիության հղումներ

Վաղը Հայաստան կայցելի Լիտվայի ԱԳ նախարարը


Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը «Ազատություն» ռադիոկայանի Վաշինգտոնի գրասենյակում, ապրիլ, 2014թ.

Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը «Ազատություն» ռադիոկայանի Վաշինգտոնի գրասենյակում, ապրիլ, 2014թ.

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով վաղը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիտվայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Լինաս Լինկյավիչուսը:

Լիտվայի արտաքին գործերի նախարարին կընդունի նախագահ Սերժ Սարգսյանը։ Նույն օրը տեղի կունենան Հայաստանի և Լիտվայի արտգործնախարարների բանակցությունները, որոնց կհետևի համատեղ մամլո ասուլիս։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Լինաս Լինկյավիչուսը կայցելի Ծիծեռնակաբերդ, որտեղ հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG