Մատչելիության հղումներ

ՖԻՖԱ-ի աղյուսակում Հայաստանը նահանջել է 23 հորիզոնականով


Հայաստանի ազգային հավաքականը, 15-ը հոկտեմբերի, 2014թ․

Հայաստանի ազգային հավաքականը, 15-ը հոկտեմբերի, 2014թ․

ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլի ազգային հավաքականների դասակարգման այս ամսվա աղյուսակը: Հայաստանի հավաքականը, սեպտեմբերի համեմատ նահանջելով 23 հորիզոնականով, հայտնվել է 75-րդ տեղում:

Միավորների տարբերությունը նախորդ ամսվա համեմատ 125 է, ինչը բավականին մեծ կորուստ է վերջին տարիների համար, ինչպես նաև՝ միավորների առավելագույն կորուստը թե՛ դասակարգման աղյուսակում, թե՛ Եվրո-2016-ի ընտրական խմբում:

Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական խմբում Հայաստանի մրցակիցներ Դանիայի հավաքականը 32-րդն է՝ նախորդ ամսվա համեմատ նահանջել է 5 հորիզոնականով, Սերբիայի ընտրանին 46-47-րդ տեղերը կիսում է Թուրքիայի հետ՝ նախորդ ամսվա համեմատ նահանջելով 12 հորիզոնականով, 48-րդ տեղում գտնվող Ալբանիան ևս հետաճ է գրանցել՝ զիջելով 3 հորիզոնական, Պորտուգալիան 9-րդն է՝ դասակարգման աղյուսակում բարձրանալով 2 հորիզոնական:

ՖԻՖԱ-ի ազգային հավաքականների այս ամսվա վարկանիշային աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Գերմանիան: Լավագույն հնգյակը եզրափակում են Արգենտինան (2), Կոլումբիան (3), Բելգիան (4) և Հոլանդիան (5):

Հիշեցնենք, որ Եվրո-2016-ի ընտրական մրցաշարում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց Սերբիայի հետ, իսկ ընկերական խաղում 0-3 հաշվով պարտվեց Ֆրանսիայի ընտրանուն:

Նոյեմբերի 14-ին էլ հանդիպում կանցկացնի Պորտուգալիայի հավաքականի հետ՝ հյուրի կարգավիճակով:

Անի Մեջլումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG