Մատչելիության հղումներ

Սարգսյանը և Ռենոն խոսել են Փարիզում կայանալիք հանդիպման մասին


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:

Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման շուրջ չորս տարվա ընթացքում նրա աշխատանքի և հայ - ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդման գործում անձնական ներդրման համար, ինչն արտացոլվել է ամենատարբեր ոլորտներում համագործակցության առավել ամրապնդմամբ ու խորացմամբ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Հայաստանում Ֆրանսիայի հաջորդ դեսպանը նույն նվիրումով և եռանդով կշարունակի այդ պաշտոնում բարձր առաքելությունը՝ ի նպաստ երկու բարեկամ երկրների և ժողովուրդների, իսկ Անրի Ռենոն պաշտոնավարումից հետո էլ կմնա Հայաստանի լավագույն բարեկամը:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Ռենոն ընդգծել է, որ դեսպանի պաշտոնում հայ - ֆրանսիական հարաբերությունների առավել ամրապնդման ու զարգացման համար արել է ամեն հնարավորը, աշխատել է մեծագույն հաճույքով՝ ամենուր և ամեն պահի արժանանալով Հայաստանի իշխանությունների և ժողովրդի բարյացակամ և ջերմ վերաբերմունքին, ինչի համար անսահման շնորհակալ է և հեռանում է համոզմունքով, որ իր դիվանագիտական առաքելությունը հաջողություն է ունեցել:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ մոտ օրերս Փարիզում կայանալիք Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG