Մատչելիության հղումներ

Շտայնմայեր․ «Հույսով ենք սպասում փարիզյան հանդիպմանը»


Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին ընդունում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Բաքու, 23-ը հոկտեմբերի, 2014թ․
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին ընդունում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Բաքու, 23-ը հոկտեմբերի, 2014թ․

Գերմանիան ուշադրությամբ հետևում է տարածաշրջանային հակամարտություններին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Այդ մասին այսօր Բաքվում հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:

Ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ Շտայնմայերը նշել է, որ թեև ամիսներ շարունակ իրենց ուշադրությունը սևեռված է Ուկրաինայի վրա, սակայն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դիտարկում են նույնպիսի անհանգստությամբ:

«Մենք հույսով ենք սպասում Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հոկտեմբերի 27-ին նախատեսված փարիզյան հանդիպմանը և հուսով ենք, որ այդ հանդիպումը կհալեցնի սառած դիրքորոշումները, կհանգեցնի հակամարտության երկարատև լուծման», - APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Նա հավելել է, որ Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչը գերմանացի փորձառու դիվանագետ է, և իրենք «այս հարցում ցանկանում են տեսնել Գերմանիայի, Եվրամիության դերը»:

Հիշեցնենք՝ Գերմանիայի արտգործնախարարը այսօր պաշտոնական այցով ժամանելու է Հայաստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG