Մատչելիության հղումներ

Նախագահն այցելել է «Էքսպո Ռուսաստան-Հայաստան. 2014» ցուցահանդես


Լուսանկարը՝ նախագահականի

Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում հոկտեմբերի 22-24-ը անցկացվող «Էքսպո Ռուսաստան-Հայաստան. 2014» արդյունաբերական վեցերորդ միջազգային ցուցահանդես:

Ցուցահանդեսի նպատակն է երկու երկրների միջև տնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության զարգացումը, կապերի ամրապնդումը, ինչպես նաև համատեղ բիզնեսի, առևտրատնտեսական և ներդրումային հարաբերությունների զարգացումը:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը շրջել է էներգետիկայի, մեքենաշինության, մետաղագործության, շինարարության, տրանսպորտի, հեռահաղորդակցության, գյուղատնտեսության, բժշկության ու դեղագործության, կրթության, սննդի արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներ ներկայացնող հայկական և ռուսական ընկերությունների տաղավարներում, ծանոթացել ցուցադրված ապրաքանտեսականուն, զրուցել ցուցահանդեսի մասնակիցների հետ՝ հնարավոր համագործակցության և ընկերությունների զարգացման ծրագրերի մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG