Մատչելիության հղումներ

Օտտավայի հարձակումը իրականացրել է 32-ամյա քվեբեկցին


Կանադա - Կրակոցներից հետո իրավապահները ժամանում են դեպքի վայր, Օտտավա, 22-ը հոկտեմբերի, 2014թ․
Կանադա - Կրակոցներից հետո իրավապահները ժամանում են դեպքի վայր, Օտտավա, 22-ը հոկտեմբերի, 2014թ․

Կանադայի մայրաքաղաք Օտտավայում տեղի ունեցած հրաձգությունը, որը խլեց մեկ երիտասարդ զինվորի կյանք, իրականացրել է Քվեբեկ շրջանի 32-ամյա բնակիչ Միշել Զիխաֆ-Բիբոն, պարզել է կանադական ոստիկանությունը:

Պատերազմի ազգային հուշահամալիրի մոտ Զիխաֆ-Բիբոն 24-ամյա զինվոր Նաթան Սիրիյմոյին սպանելուց հետո վազել է դեպի խորհրդարանի շենք, որտեղ փոխհրաձգություն է եղել, ինչի հետևանքով նա մահացել է։

Զինվորի կյանքը խլած Կանադայի քաղաքացին ավելի վաղ փոխել էր իր ազգանունը, իսկ որոշ ժամանակ առաջ ընդունել էր իսլամ։

Խորհրդարանի շենքի հարևանությամբ տեղի ունեցած հրաձգությունից հետո Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը հայտարարել է, որ Կանադային չեն կարող վախեցնել, և երկիրը կպայքարի ահաբեկչության դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG