Մատչելիության հղումներ

logo-print

Երեխայի առքուվաճառքի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ


Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ երեխայի առքուվաճառքի դեպքի առթիվ։

2014 թվականի հոկտեմբերի 10-ին Գյումրի քաղաքի բնակչուհուց Ոստիկանության բաժնում հաղորդում է ստացվել, որ դուստրը, լինելով հղի և միջոցներ չունենալով երեխային պահելու համար, պայմանավորվածություն է ձեռք բերել Շիրակի մարզի մեկ այլ բնակչի հետ, որ երեխայի ծնունդից հետո նրան հանձնի երեխային՝ 1000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց: Երեխան ծնվել է սեպտեմբերի 18-ին և պայմանավորվածության համաձայն, դուստրը երեխային հանձնել է նրան, սակայն վերջինս խոստացված գումարը չի վճարել։

Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղրոդմամբ՝ Շիրակի մարզային քննչական վարչությունում հոկտեմբերի 20-ին հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG