Մատչելիության հղումներ

Քննչական կոմիտեի Երևանի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ։

Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ Երևանի Օրբելի եղբայրներ փողոցի 33 շենքի բնակչից երեկ ահազանգ է ստացվել, որ նույն շենքի մեկ այլ բնակարանի դռան բռնակից կոշիկ է կախված, որի մեջ նռնականման բան է նկատել։

Ըստ հաղորդագրության, պարզվել է, որ անհայտ անձը ապօրինի ձեռք բերված՝ ռազմամթերք հանդիսացող «Ֆ1» տեսակի նռնակի օղակը դուրս քաշելով, գործարկուն լծակը մարտական դիրքում սևեռելով, այն դրել է սպորտային կոշիկի մեջ և միաջիլ մետաղական լարով ամրացրել վերոհիշյալ շենքի բնակիչ Հակոբյանին պատկանող բնակարանի մուտքի դռան բռնակին։ Նռնակը վնասազերծվել է Պաշտպանության նախարարության և Ոստիկանության աշխատակիցների կողմից:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ, և 235-րդ հոդվածի 1-ին մասի` ապօրինի զենք և ռազմամթերք, հատկանիշներով, կատարվում է նախաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG