Մատչելիության հղումներ

Հայաստանում են ԱՊՀ պետությունների զինված ուժերի մասնագետները


Պաշտպանության նախարարության վարչական համալիրը Երևանում, արխիվ

Պաշտպանության նախարարության վարչական համալիրը Երևանում, արխիվ

Երեկ Հայաստան են ժամանել ԱՊՀ-ի երկրների զինված ուժերի մասնագետները՝ հոկտեմբերի 22-23-ը ԱՊՀ-ի պետությունների զինված ուժերի ստանդարտացման և չափագիտական ծառայությունների պետերի համադրման կոմիտեի անդրանիկ արտագնա նիստին և հավաքներին մասնակցելու նպատակով:

Այցը ԱՊՀ-ի պաշտպանության նախարարների խորհրդի 2014 թվականի աշխատանքային պլանի շրջանակներում է։

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նիստի աշխատանքներին կմասնակցեն Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի զինված ուժերի մասնագետները և ԱՊՀ-ի պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության ներկայացուցիչները, ովքեր, միջոցառման օրակարգի համաձայն, կայցելեն նաև Երևանի չափագիտության ազգային ինստիտուտ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG