Մատչելիության հղումներ

Գազի հարցով ռուս - ուկրաինական բանակցությունները «զգալի արդյունք են տվել»


Էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Գյունթեր Էթինգեր, արխիվ

Էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Գյունթեր Էթինգեր, արխիվ

Էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Գյունթեր Էթինգերը հայտարարել է, որ գազի մատակարարման հարցով ռուս - ուկրաինական բանակցությունները զգալի արդյունք են տվել։

Ըստ նրա՝ Ուկրաինան մինչև հոկտեմբերի վերջ Ռուսաստանին կվճարի գազի դիմաց պարտքից մոտ 1.4 միլիարդ դոլար և ևս 1.6 միլիարդ դոլար էլ կմարի մինչև տարեվերջ։

Ռուսական կողմը ներկայացնող էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ Ուկրաինայի համար գազի գինը 1000 խորանարդ մետրի համար կկազմի 385 դոլար, որը 100 դոլարով քիչ է այն գնից, որը Մոսկվան պահանջում էր մի քանի շաբաթ առաջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG