Մատչելիության հղումներ

Վաղը Երևան կայցելի Գերմանիայի ԱԳ նախարարը


Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայեր
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայեր

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով վաղը պաշտոնական այցով Երևան կայցելի Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:

Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին կընդունի երկրի նախագահ Սերժ Սարգսյանը։

Նույն օրը տեղի կունենան Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարների բանակցությունները, որոնց կհետևի համատեղ մամլո ասուլիս։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ նույն օրը Գերմանիայի արտգործնախարարը կայցելի Ծիծեռնակաբերդ, որտեղ հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG