Մատչելիության հղումներ

logo-print

Լատվիան դադարեցնում է ՌԴ քաղաքացիներին կեցության իրավունքի տրամադրումը


Լատվիայի խորհրդարանի գլխադասային հանձնաժողովը հաստատել է օրենքի այն փոփոխությունը, որի համաձայն այսուհետ ժամանակավորապես դադարեցվում է Ռուսաստանի քաղաքացիներին կեցության իրավունքի տրամադրումը։

Փաստաթուղթը ռուսաստանցիներին տրվում էր Լատվիայում ներդրումներ անելու դիմաց։ Այս մասին փոխանցում է լատվիական «Դելֆի» գործակալությունը։

Լատվիացի խորհրդարանականներն այս օրենսդրական նախաձեռնությամբ փորձում են կանխել ռուսաստանցիների հնարավոր ազդեցությունը Լատվիայի քաղաքական և սոցիալական գործընթացների վրա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG