Մատչելիության հղումներ

Falcon օդանավի վթարի գործով ձերբակալվել է ձյուն մաքրող մեքենայի վարորդը


Total ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Քրիստոֆ դը Մարժերի, արխիվ

Ռուսաստանի իրավապահ մարմինները ձերբակալել են Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանի թռիչքուղուց ձյուն մաքրող մեքենայի վարորդին։ Քննիչների կարծիքով, հենց վարորդ է Falcon օդանավի վթարի պատճառը. նա գտնվել է ոչ սթափ վիճակում՝ ալկոհոլի ազդեցության տակ։

Հիշեցնենք՝ երեկ երեկոյան Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում նավթային հայտնի՝ Total ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Քրիստոֆ դը Մարժերին պատկանող Falcon օդանավը թռիքչի պահին բախվել է ձյուն մաքրող մեքենային, ինչի արդյունքում Քրիստոֆ դը Մարժերին ու անձնակազմի երեք անդամները մահացել են։

Դեպքի առթիվ Ռուսաստանի քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել։

Ռուսատսանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը իրենց ցավակցությունն են հայտնել Քրիստոֆ դը Մարժերի մահվան կապակցությամբ։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG