Մատչելիության հղումներ

ԵՄ-ն ողջունում է 84 դատապարտյալի ներում շնորհելու Ալիևի հրամանը


ԵՄ բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոն և հանձնակատար Շտեֆան Ֆյուլե, արխիվ

ԵՄ բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոն և հանձնակատար Շտեֆան Ֆյուլե, արխիվ

Եվրամիությունը ողջունում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանը, որի համաձայն՝ անցած շաբաթ ներում է շնորհվել 84 դատապարտյալների, այդ թվում՝ 4 քաղաքացիական ակտիվիստների: Այս մասին ասված է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի ու ԵՄ-ի ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի տարածած համատեղ հայտարարությունում:

Էշթոնը և Ֆյուլեն իրենց հայտարարությամբ վստահություն են հայտնում, որ Ադրբեջանի կողմից միջազգային պարտավորությունների կատարումը ազգային երկխոսություն հաստատելու լավագույն եղանակն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG